Հայկական լավագույն գինիները , ըստ Decanter-ի

Նախագիծ.

Image result for գինի

Գինու մասին աշխարհի առաջատար մեդիայի համբավ ունեցող Decanter-ը հոդված է հրապարակել հայկական գինիների մասին։

Ամսագրի առաջատար հեղինակներից Քերոլայն Գիլբին «Հայկական գինու վերածնունդը» հոդվածում գրել է, որ «աշխարհում քիչ են անկյունները, որոնք կարող են մրցել Հայաստանի հարուստ գինեգործական պատմության հետ»։ 

Նա նկատել է, որ հետխորհրդային Հայաստանում ի հայտ է եկել գինիների «նոր եւ գրավիչ սերունդ»։

Քերոլայն Գիլբին, մասնավորապես, զրուցել է Zorah-ի հիմնադիրներ Զորիկ Ղարիբյանի եւ Երազ Թոմասիանսի հետ, որոնք Իտալիայից տեղափոխվել են Հայաստան։ 

«Ես եկել եմ այստեղ արմատներս վերագտնելու համար, սակայն չեմ ցանկանում սահմանափակվել Հայաստանի լավագույն գինին արտադրելով, ես համաշխարհային ճանաչում եմ ուզում», — ասել է Զորիկ Ղարիբյանը։

Քերոլայն Գիլբին առանձնացրել է ուշադրության արժանի 9 հայկական գինի, որոնց ցանկը ներկայացնում ենք ստորեւ.

Keush, Origins Brut, Vayots Dzor, Armenia, NV՝ 89 միավոր

Voskevaz, Karasi Collection Vieilles Vignes, 2016՝ 92 միավոր

ArmAs, Voskehat Reserve, Aragatsotn, Armenia, 2014՝ 92 միավոր

Voskeni, Old Vines 130 Reserve, Vayots Dzor, Armenia, 2016՝ 93 միավոր

Zorah, Karasi, Vayots Dzor, Armenia, 2017՝ 93 միավոր

Karas, Winemaker’s Selection Reserve, Armavir, Armenia, 2014՝ 92 միավոր

Domaine Avetissyan, KatarO, Artsakh, Armenia, 2017՝ 90 միավոր

Van Ardi, Classic, Aragatsotn, Armenia, 2017՝ 89 միավոր

Old Bridge, Reserve, Vayots Dzor, Armenia, 2013՝ 89 միավոր

Оставьте комментарий